«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է իմպիչմենտի ենթարկվի և փոխարինվի փոխնախագահ Ջեյ դի Վենսով»,- նշված է X-ի հրապարակման մեջ, որի հետ համաձայն է միլիարդատեր Իլոն Մասկը։ Թրամփի և Մասկի հակամարտությունը սկսվել է այն պատճառով, որ վերջինս դժգոհ էր NASA-ի կադրային որոշումներից և նախագահի հարկային օրինագծից, որից հետո նրանք սկսել են միմյանց անձամբ քննադատել։ Միլիարդատերը նշել է, որ Թրամփը չէր հաղթի ընտրություններում առանց իր օգնության:               
 

Die Tageszeitun. ԵԱՀԿ-ն Հայաստանին դեմ առ դեմ թողեց Ռուսաստանի հետ

Die Tageszeitun. ԵԱՀԿ-ն Հայաստանին դեմ առ դեմ թողեց Ռուսաստանի հետ
03.09.2017 | 11:18

Հարևան պետության՝ Ադրբեջանի ավտոկրատ կառավարիչ Իլհամ Ալիևը, ըստ ամենայնի, գոհ է Երևանում ԵԱՀԿ ներկայացուցչության փակումից։ Իր սեփական երկրից նա հեռացրել է իր համար անհարմար կազմակերպությունը դեռևս 2015-ին՝ Die Tageszeitung-ում գրում է Բարբարա Էրտելը։ Ադրբեջանում այլախոհների, մարդու իրավունքների շարժման ակտիվիստների և ոչ կառավարական կազմակերպությունների դեմ ճնշումները սովորական են։ Քննադատաբար տրամադրված լրագրողներին ստիպում են լռել անհիմն մեղադրանքների հիման վրա դատավճիռների կայացմամբ։ Պետական իշխանությունը, որը գործում է այդ կերպ, չի սիրում, երբ իրեն վերահսկում են։


Հայաստանի դեպքում կրկին պետք կգա ԼՂ հակամարտությունը։ Այն օգտագործում են ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի ղեկավարությունները՝ ներքին քաղաքական խնդիրներից ուշադրություն շեղելու համար։ Իր միջնորդական ջանքերով ԵԱՀԿ-ն նպաստել է առնվազն նրան, որ երկու կողմերը չընդհատեն երկխոսությունը։ Այդ, թեև փոքր քայլերը դեպի առաջ, այժմ գտնվում են սպառնալիքի տակ։


Ալիևից բացի, կարող է ուրախանալ ևս մեկը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նրա սկզբունքը հետևյալն է՝ առավելագույն վերահսկողություն հետխորհրդային տարածքում։ Այդ պատճառով Մոսկվան պահպանում է ռուսական ռազմաբազան Հայաստանում և միաժամանակ զենք մատակարարում Ադրբեջանին։ ԵԱՀԿ-ի հեռանալը միանգամայն համապատասխանում է այդ հայեցակարգին։ 2008-ին ռուս-վրացական պատերազմից հետո Ռուսաստանն իր վետոյով հասավ Թբիլիսում ԵԱՀԿ բյուրոյի փակման։ Արևելյան ՈՒկրաինայում ԵԱՀԿ-ի աշխատակիցների գործունեության համար ստեղծվում են վիթխարի խոչընդոտներ, սակայն այդ պատերազմի հետ Ռուսաստանը, ինչպես հայտնի է, ոչ մի ընդհանուր բան չունի։
Հայաստանի համար ԵԱՀԿ-ի ներկայության դադարեցումը շրջադարձային պահ է։ Կդառնա՞ դա իրական հարված քաղաքացիական հասարակության համար, ժամանակը ցույց կտա։

Դիտվել է՝ 2026

Մեկնաբանություններ